ԱԱննա Ավետիսյան

Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը հանցագործություն է. ԿԳՄՍՆ

Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը հանցագործություն է. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Տիգրանակերտի հնագիտական ճամբարի հրետակոծումը որակելով մշակութային ցեղասպանություն:

«Այս անգամ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել և հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը: Այս քայլով Ադրբեջանը մեկ անգամ ևս կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները:

Ընդգծելով, որ մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական վանդալիզմի հերթական այս դրսևորումը և կրկին միջազգային կառույցների, այդ թվում` «ՅՈՒՆԵՍԿՕ–ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի վրա` կոչ անելով վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, որի պատճառով հայկական մշակութային ժառանգությունը մեծապես վտանգված է և կանգնած է ոչնչացման առաջ»,- գրված է հայտարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում