Ասորիներին կոչ են անում ապաստանել Հայաստանում

Ասորիներին կոչ են անում ապաստանել  Հայաստանում

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի արևելյան ափի մասնաճյուղը եւ ամերիկյան ասորիներին միավորող Գործողության պահանջ կառույցը պայմանավորվել են սերտացնել գործընկերությունը երկու համայնքների համար կարևորություն ներկայացնող հարցերում։ Ըստ հուշագրի, ասորիները սատարելու են նաև Արցախյան հարցի խաղաղ հանգուցալուծմանը։

Սթիվ Օշանան, որ գործողության պահանջ միության ղեկավարն է, այս հուշագրով ու նաեւ իր ելույթում Սիրիայի և Իրաքի ասորիներին կոչ է արել ապաստան փնտրել Հայաստանում` նկատելով, որ պատմականորեն մեր երկիրը միշտ բարեկամական հարաբերություններ է ունեցել եղբայրական ասորի ժողովրդի հետ։ «Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ մինչեւ օրս կան ասորական բնակավայրար, գյուղեր»,-նշել է նա։ Հայկական կողմը վերջերս փոխգործակցության նման հռչակագիր էր ստորագրել նաև հույն-կիպրական համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում