ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պատերազմական հանցագործություններ իրականացնել. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պատերազմական հանցագործություններ իրականացնել. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի միկրոբլոգում տեսաուղերձ է հրապարակել Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկից, որտեղ այսօր Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով սպանվել էին մի տարեց կին ու նրա երկու թոռնիկները:

Բեգլարյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը:

ԱՀ ՄԻՊ-ը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Արցախում բնակվող մարդկանց ու գործուն քայլեր իրականացնել։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում