Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ազատ է արձակվել

Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ազատ է արձակվել

Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է եւ նա ազատ է արձակվել: Վարույթն իրականացնող մարմինն այսօր ստացել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը սառը զենք չէ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը նրան արգելանքից ազատելու մասին որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Լևոն Բարսեղյանը հուլիսի 27-ի գիշերը Խորենացու փողոցից բերման էր ենթարկվել ոստիկանություն:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում