ՆՆարե Ոսկանյան

Վստահ եմ հայ զինվորի հերոսության վրա, վստահ եմ հայ հրամանատարի խոհեմության վրա և վստահ եմ, որ հաղթելու ենք․ Հովհաննիսյան

Վստահ եմ հայ զինվորի հերոսության վրա, վստահ եմ հայ հրամանատարի խոհեմության վրա և վստահ եմ, որ հաղթելու ենք․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ավարտին ընդգծեց, որ պայքարի մեջ մեր հաջողության վստահությունն ամուր է հատկապես ամենածանր ժամանակներում։ Նշեց, որ պատերազմում  ամեն օր մենք տեսնում ենք դժվարին գործողություններ, հերոսություններ տարբեր կողմերից, տեսնում ենք հակառակորդի հարձակման ամենօրյա անդադար փորձեր:

Հովհաննիսյանն ասաց, որ պատերազմի սաստկությունը, ճիշտ է, նվազել է, բայց  համառություն հակառակորդը դրսևորում է ամեն օր։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը շեշտեց՝ մենք մեր ամեն մի մետր հողը պետք է պաշտպանենք մինչև վերջ։

«Ես վստահ եմ հայ ժողովրդի միասնության վրա, վստահ եմ հայ զինվորի հերոսության վրա, վստահ եմ հայ հրամանատարի խոհեմության վրա ու վստահ եմ, որ հաղթելու ենք»,- շեշտեց Հովհաննիսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում