Սևանա լճի մակարդակը նկատելիորեն բարձրացել է

Սևանա լճի մակարդակը նկատելիորեն բարձրացել է

Սևանա լճի ջրի մակարդակը նախորդ տարվա հուլիսի ամսվա համեմատ բավականին բարձր է, ինչը նկատելի է նույնիսկ անզեն աչքով: Դա պայմանավորված է առատ տեղումներով, ստորերկրյա հոսքով, ինչպես նաև Արփա-Սևան թունելային ջրատարի գործունեությամբ, որով այս տարի լիճ է տեղափոխվել 94 միլիոն 816 հազար խորանարդ մետր ջուր:

ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից ստացված տվյալների համաձայն, 2016 թվականի հուլիսի 26-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 48 սանտիմետր նիշի դիմաց:

Լճում ջրի մակարդակի բարձրացումը նպաստել է ջրի մաքրությանը, ջրիմուռների քանակի և ճահճացման վտանգի նվազեցմանը:

Սևանա լճում ջրի մաքրությանը նպաստում են նաև ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով լճի ափի ջրածածկման ենթակա հատվածներում մեկնարկած և մինչև տարեվերջ շարունակվելիք մաքրման աշխատանքները: Ըստ չափումների, այս օրերին Սևանա լճում ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև 21 աստիճանի: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում