Լեոնիդ Ռոշալը կոչ է անում անհապաղ ազատ արձակել պատանդ բժիշկներին

Լեոնիդ Ռոշալը կոչ է անում անհապաղ ազատ արձակել պատանդ բժիշկներին

Ռուսաստանցի անվանի մանկաբույժ եւ հումանիստ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը դատապարտել է «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից իրենց բուժօգնություն տրամադրելու նպատակով պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործած բժիշկներին պատանդ վերցնելու փաստը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց:

«Եթե հիշում եք, ես բանակցություններ էի վարում «Նորդ-Օստ»-ում՝ ահաբեկիչների հետ: Ինձ նույնպես կալանավորել էին այնտեղ 4 ժամով և պարզում էին, թե ով եմ ես իրականում: Շնորհիվ լրագրող Մարկ Ֆրանկետտիի՝ միայն ինձ ազատ արձակեցին: Բայց ինձ թույլ տվեցին մի քանի անգամ գալ այնտեղ, բերել դեղորայք, բուժօգնություն ցույց տալ գերյալներին»,- պատմել է Ռոշալը: Նրա խոսքով, բժշկական բրիգադին պատանդառելը դուրս է պարկեշտության բոլոր սահմաններից:«Դիմում եմ նրանց, ովքեր գնացել են այս քայլին. սա ձեզ ոչինչ չի տա ու շատ-շատերը երես կթեքեն ձեզանից, որովհետև սպիտակ խալաթի հետևում պատսպարվելը ամենավերջին քայլն է»,-ընդգծել է հազարավոր մանկական կյանքեր փրկած հայտնի բժիշկը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում