ՌՌոզա Խաչատրյան

ՈՒԵՖԱ-ն «Քարաբախի» մամուլի քարտուղարին զրկել է ֆուտբոլային գործունեությունից

ՈՒԵՖԱ-ն «Քարաբախի» մամուլի քարտուղարին զրկել է ֆուտբոլային գործունեությունից

Օրերս ՈՒԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել «Քարաբախի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ, որը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել էր բոլոր տարիքի հայերի սպանության կոչեր: Այսօր հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն ծավալելու իրավունքից:

Դա միջանկյալ միջոց է՝ մինչև հետաքննության ավարտը, որից հետո վերջնական որոշում կկայացվի: Այս մասին հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք էր հղել՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես ակումբի խոսնակին ու ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը: ՀՖՖ-ն նաև վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում