ԱԱԾ. Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է զինված խմբին օժանդակելու մեջ

ԱԱԾ. Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է զինված խմբին օժանդակելու մեջ

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նախօրեին «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության՝ նախօրեին ձերբակալված անդամ Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման՝ հուլիսի 17-ից ի վեր կատարած հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ: 

«2016թ. հուլիսի 27-ին` ժամը 19.50-ին, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ ընթացակագով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան):  Քաղաքացի  Կոմշույանը  կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով նախատեսված հանցագործության մեջ: Բերման  ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքներիմ ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»,-ասվում է ԱԱԾ տարածած պարզաբանման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում