Բաքվի գեներալները, որոնց Թուրքիան զրկել է բանակի ղեկավարումից, պատրաստվում են ապստամբություն սկսել գերատեսչության ներսում: Այս մասին հայտնում է Region Monitor-ը՝ հղում անելով @wargonzo նախագծի Ստամբուլի աղբյուրներին:
«Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են, որ ռազմաճակատում իրականում ղեկավարում են թուրքական հատուկ ծառայությունները և արմատական սուննի դավանանքի թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարները:
Ալիևը կորցնում է նաև վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի վրա: Նրա շրջապատում բռնկվել է ներկլանային հակամարտություն: Ալիևի կնոջ՝ Փաշաևների տոհմը Իլհամից պահանջում է ամբողջովին անցում Անկարայի արտաքին կառավարման ներքո: Ավելին՝ դա պահանջվում է անել անհապաղ: Ինքը՝ Ալիևը, փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ՝ նմանակելով երկխոսություն Մոսկվայի հետ, որպեսզի խուսափի Ռուսաստանի հետ կապերի արմատական սկանդալային խզումից: Միաժամանակ, նա հիանալի հասկանում է, որ ամեն դեպքում ստիպված կլինի պառկել Էրդողանի տակ»,- գրում է @wargonzo-ն:










