ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանին, Ալեք Ենիգոմշյանին և Լևոն Բարսեղյանին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանին, Ալեք Ենիգոմշյանին և Լևոն Բարսեղյանին

Երեկ ձերբակալվել է Ալեք Ենիգոմյանը: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Պաշտպանի խոսքով` Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Նրա խոսքով` դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին` թույլ տրված խախտումներն արձանագրելու համար: Ալեք Ենիգոմշյանն այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում: 

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին, ինչպես նաև Ոստիկանության ՁՊՎ՝ տեսակցելու Լևոն Բարսեղյանին: 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են նաև, որ հուլիսի 28-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արամ Մանուկյանին և այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում