Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հոսպիտալացվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
60-ամյա մասնագետի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, իսկ նրա տեղափոխումը հիվանդանոց կապված է հոգեբանական խնդիրների հետ։
«Գիտեմ, որ Դիեգոն կարող է իրեն 10 հազար անգամ ավելի լավ զգալ: Նրա այստեղ մնալը պետք է օգնի նրան: Նա այստեղ է, քանի որ այդպես է ցանկանում։ Բայց ոչ մի լուրջ բան չկա։ Նա արդեն երեք օր է, ինչ հիվանդանոցում է, հետազոտություն է անցնում։
Հուզական վիճակի տեսանկյունից նա այլ տեսք ուներ։ Բայց այնպես չէ, որ նա չի կարող ինքնուրույն սնվել։ Պարզապես որոշեցինք, որ նա կմնա այստեղ, մինչև ինչպես հարկն է կուսումնասիրենք նրա վիճակը: Նա կմնա հիվանդանոցում, քանի դեռ ամեն ինչ նորմալ չէ։ Նա լավ է: Եթե նա ցանկանա, կհեռանա հիվանդանոցից»,-հայտարարել է Մարադոնյայի բժիշկը։
Նա նաև այս ամռանը հայտնել էր, որ նախկին ֆուտբոլիստը այլևս թմրանյութեր չի օգտագործում, սակայն կախվածություն ունի ալկոհոլից։










