Զինված խմբի անդամները պատանդ են վերցրել բժիշկներին

Զինված խմբի անդամները պատանդ են վերցրել բժիշկներին

Գնդի տարածք ժամանած շտապօգնության բժիշկներին զինված խմբի անդամները պատանդ են վերցրել: Բժիշկները տարածք էին մտել՝ օգնություն ցուցաբերելու այնտեղ գտնվող վիրավորներին: Իրավապահները այժմ միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար: Առողջապահության նախարարությունն էլ հրապարակել է իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած և պատանդ վերցված «Շտապօգնության» բուժաշխատողների անունները: Նրանք են բժիշկներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը: Բժշկական հանրությունը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ: Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի: Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաև զինյալ խմբի անդամներին»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հայտարարությունում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում