Պավել և Արամ Մանուկյաններին վիրահատել են

Պավել և Արամ Մանուկյաններին վիրահատել են

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներ՝ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր, նրանք վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց հիվանդանոց են տեղափոխել հուլիսի 27-ի գիշերը՝ 01:00-ի սահմաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի վնասվածքով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով: Կատարվել է վիրաբուժական մշակում և ոսկրի ֆիքսացիա: Արամ Մանուկյանն ընդունվել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ոսկրի ֆիքսացիա: Նրանք երկուսն էլ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը հայր և որդի Մանուկյանների վիճակը գնահատեց որպես ծանր, սակայն կայուն և վերահսկելի, երկուսն էլ արհեստական շնչառության պայմաններում են, կատարվում են ցավազրկողների և քնաբերների ներարկումներ, որպեսզի գոնե մինչև առավոտ լինեն կայուն, հանգիստ վիճակում: Հիմնական վտանգների դեմ ուղղված միջոցառումներ են իրականացվում: «Սուր շրջանում են, պետք է համբերել 48-72 ժամ, որպեսզի ճիշտ կանխատեսումներ արվեն նրանց հետագա վիճակի մասին»,-ասաց Մանգոյանը:

«Էրեբունի» ԲԿ ընդունված ոստիկանն ունի սրունքի հրազենային վնասվածք, կատարվել է համապատասխան միջամտություն, նրա վիճակը միջին ծանրության է, կայուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում