ԱԱրման Գալոյան

Համոզված ենք՝ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն վանդալիզմն իրականացնողներին. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Համոզված ենք՝ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն վանդալիզմն իրականացնողներին. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ վանդալիզմին:

«Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։

ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումներն առավել քան խոսուն են, քանի որ պարունակում են Հայոց ցեղասպանության կրկնման սպառնալիք և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի փառաբանում:

Պատահական չէ, որ հայ ժողովրդի հասցեին նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվում են այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ փորձում է բնաջնջել Արցախի հայ բնակչությունը:

Համոզված ենք, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն այս վանդալիզմն իրականացողներին և նրանց ետևում կանգնած ծայրահեղական ուժերին»,- ասված է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայաստանի հյուպատոսության պատին անհայտ անձինք վիրավորական գրառում են արել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում