ՄՄարիամ Մխիթարյան

Ամերիկացիներն ընտրում են երկրի 46-րդ նախագահին

Ամերիկացիներն ընտրում են երկրի 46-րդ նախագահին

Չնայած ավելի քան 92 միլիոն ամերիկացի արդեն մասնակցել է վաղ քվեարկությանը, ԱՄՆ համընդհանուր ընտրությունների օրը յուրաքանչյուր չորս տարին մեկ դարձյալ նոյեմբերի առաջին երեքշաբթին է:

Ըստ Euronews-ի՝ նախագահի պաշտոնը պահելու համար Թրամփը պետք է հաղթի Ֆլորիդայում, Ջորջիայում և Հյուսիսային Կարոլինայում: Հենց այս նահանգներով է պատրաստվում Սպիտակ տան ղեկավարն ավարտել իր նախընտրական պայքարը: The New York Times-ն էլ գրում է, որ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը առաջատար է Փենսիլվանիայում, Ֆլորիդայում, Արիզոնայում և Վիսկոնսինում:

Հարցումները ցույց են տվել, որ Արիզոնայում տղամարդիկ են սատարում Թրամփին, մինչդեռ Բայդենն առաջատար է և´ կանանց, և´ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների շրջանում: Իսկ Փենսիլվանիայում և Վիսկոնսինում Բայդենը ստանում է տարեց ամերիկացիների աջակցությունը և այստեղ էլ առաջ է Թրամփից:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ քաղաքացիները կընտրեն նախագահ և փոխնախագահ, ինչպես նաև 35 սենատոր, Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին, 13 նահանգապետ և տեղական ինքնակառավարման մարմիններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում