ԱԱԾ-ն զինյալներին լուծում է առաջարկում

ԱԱԾ-ն զինյալներին լուծում է առաջարկում

Իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում.

·        Իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,

·        Ապօրինի հրազենը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից,եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Զինված խմբի բոլոր անդամներին մեկ անգամ ևս հորդորում ենք դրսևորել ողջամտություն և հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները կամովին վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին:

Դրա համար դուք դեռ ժամանակ ունեք:

Այս առաջարկն ընդունողները պետք է կատարեն հետևյալ գործողությունները.

1. դուրս գալ անցագրային կետից

2. զենքը պահել գլխավերևում և թեքվելով աջ՝ առաջանալ մոտ 50 մետր

3. շինանյութի խանութի հարակից տարածքում տեղադրված հովանոցների մոտ վայր դնել բոլոր զենքերը

4. ճանապարհի կենտրոնական մասով առանձին-առանձին մոտենալ ոստիկանության ծառայողներին

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում