ՄՄարի Կոստանյան

ԵՄ-ն Արցախի բնակչությանն աջակցելու համար հատկացրել է 400 հազար եվրո

ԵՄ-ն Արցախի  բնակչությանն աջակցելու համար հատկացրել է 400 հազար եվրո

Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար որպես հումանիտար օգնություն հատկացրել է 400 հազար եվրո:  Այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

«Մենք հատկացրել ենք 400 հազար եվրո հումանիտար օգնություն հակամարտության հետևանքով Լեռնային Ղարաբաղում տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքները հոգալու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն կոչ է անում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, որոնք արդեն բազմաթիվ մարդկանց կյանք են խլել: 

ԵՄ օգնության ընդհանուր ծավալը հասնում է 900 հազար եվրոյի, քանի որ հոկտեմբերի սկզբին արդեն 500 հազար եվրոյի հրատապ աջակցություն տրամադրվել էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում