ՀՀ փոխոստիկանապետ Վ․ Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վ․ Օսիպյանին ազատ են արձակել

ՀՀ փոխոստիկանապետ Վ․ Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վ․ Օսիպյանին ազատ են արձակել

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խումբն ազատ է արձակել  հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին-հաստատել է Վիտալի Բալասանյանը:  

«Վերջին երկու պատանդները՝ Եղիազարյանը և Օսիպյանն ազատ են արձակվել մեկ ժամ առաջ: Նրանք ներկայումս գտնվում են օպերատիվ շտաբում»,- ասել է Բալասանյանը:

Ավելի վաղ ազատ էին արձակվել նաև որպես պատանդ ՊՊԾ գնդում գտնվող երկու երիտասարդ ոստիկանները: Ներկայումս ՊՊԾ տարածքում պատանդներ չկան, և իրականացվում են մամուլի կենտրոնի ձևավորման աշխատանքեր: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում