ԱԱննա Ավետիսյան

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ:

Նա նշել է, որ երկու շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև Թուրքիայի նախագահի Ռեջեփ Էրդողանի հետ և պնդել է, որ հարկավոր է առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը, հասնել դեէսկալացիայի, հարգել հրադադարը:

Թրյուդոն նաև անդրադարձել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու որոշմանը՝ նշելով, որ ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային Կանադան կասեցրել է այն հայտարարություններից հետո, որ դրանք օգտագործել է Ադրբեջանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում