ՄՄարիամ Մխիթարյան

Ահաբեկչական հարձակում Թաթարստանում

Ահաբեկչական հարձակում Թաթարստանում

Ալլահ աքբար գոռալով, դանակով զինված 16-ամյա պատանին հարձակվել է Թաթարստանի Կուկմոր քաղաքի ՆԳՆ բաժանմունքի շենքի վրա և սպանվել իրավապահների կիրառած զենքից, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տեղեկությունների՝ պատանին նախ փորձել է հրկիզել ոստիկանության շրջանային բաժնի շենքը, որից հետո դանակով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակցին։ Մյուս ոստիկանը նախազգուշական կրակոցներից հետո ստիպված է եղել կրակել հարձակվողի վրա:

Դեռահասը մահացել է մինչև բժիշկների ժամանումը: Իսկ դանակի հարվածներ ստացած ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց. նրա կյանքին վտանգ չի սպառնում: Պատանին ոստիկանությունում հաշվառված է եղել որպես ծայրահեղական հակումով վտանգավոր անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում