ՌՌոզա Խաչատրյան

Ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին. Գեղարդ Մուսասի

Ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին. Գեղարդ Մուսասի

Bellator 250-ի մրցաշարի շրջանակում կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Դուգլաս Լիմային հաղթեց ու միջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսը վերադաձրեց ծագումով հայ Գեղարդ Մուսասին: Հաղթանակից հետո ունեցած ելույթում Մուսասին իր հաղթանակը նվիրեց Հայաստանին, որն այս օրերին պատերազմի մեջ է։

«Նախ և առաջ ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին, որն այս պահին պատերազմի մեջ է: Ես ձեզ շատ սիրում եմ, իմ քույրեր ու եղբայրներ։ Ձեզ հետ եմ։ Մեր սրտի ու աղոթքների մեջ եք։ Հույս եմ, որ շուտով խաղաղություն կլինի այնտեղ»,- հայտարարել է մարզիկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում