ԿԿարմեն Ղուկասյան

Ֆրանսիան Թուրքիա չէ. Հայ դատի հանձնախմբի Ֆրանսիայի գրասենյակը ՆԳՆ-ից կոշտ պատասխան է ակնկալում

Ֆրանսիան Թուրքիա չէ. Հայ դատի հանձնախմբի Ֆրանսիայի գրասենյակը ՆԳՆ-ից կոշտ պատասխան է ակնկալում

Հայ դատի հանձնախմբի Ֆրանսիայի գրասենյակի Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են Դիժոնում թուրք ազգայնականները, որոնց թվում կան նաև «Գորշ գայլեր» թուրքական խմբավորման անդամներ, ծածանում Թուրքիայի և Օսմանյան կայսրության դրոշներ, քայլում քաղաքի փողոցներով և հնչեցնում սպառնալիքներ:

Հանձնախումբը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը կոշտ պատասխան կտա տեղի ունեցածին:

«Ֆրանսիան Թուրքիա չէ: Վախը չպետք է հաղթի օրենքի գերակայությանը»,- ասված է տեսանյութին կից գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն տեսանյութ է հրապարակել Թվիթերի իր միկրոբլոգում, որին կից գրել է, որ թուրք ազգայնականներն ամեն օր մարտահրավեր են նետում Ֆրանսիայի իշխանություններին, և այս գիշեր հերթը հասել է Դիժոնին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում