ԱԱրման Գալոյան

Յուրաքանչյուրի անձնական ներդրումը կարող է ռազմական գործողություններին բեկում հաղորդել. ԱՀ նախագահի խոսնակ

Յուրաքանչյուրի անձնական ներդրումը կարող է ռազմական գործողություններին բեկում հաղորդել. ԱՀ նախագահի խոսնակ

«Արցախի Հանրապետության նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել։ Անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներից:

Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապես մտահոգել է նրանց, այլև այն թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով։ Մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմական գործողություններին հաղորդել բաղձալի ԲԵԿՈՒՄԸ։

Սպասում ենք…»,- գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի էջում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում