ՄՄարի Կոստանյան

Թուրքերն անկարգություններ են հրահրել Ֆրանսիայի հայկական թաղամասերում

Թուրքերն անկարգություններ են հրահրել Ֆրանսիայի հայկական թաղամասերում

Ֆրանսիայի Վիեն ու Դեսին կոմունաներում, որտեղ բնակվում են հայ համայնքի ներկայացուցիչները, թուրքերն ագրեսիվ ցույցեր են անցկացրել, որոնք տեղ-տեղ վերածվել են անկարգությունների: Այս մասին հայտնում է Lenta. ru  կայքը՝ հղում կատարելով LyonMAG պորտալին:

Twitter-ում հրապարակված տեսագրությունում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ թուրքական դրոշներով փողոցներով անցնում՝ վանկարկելով հակահայկական կարգախոսներ: Որոշ թուրք ակտիվիստներ ցույց են տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությանը հատուկ ժեստեր:

Ֆրանսիայի «Ոստիկանության կոմիսարների» Twitter-ի միկրոբլոգում ասվում է, որ երեկոյան Վիենում թուրքերը կազմակերպել են հայերի որոնումների պատժիչ գործողություններ ու հարձակում գործել ոստիկանների վրա: Ֆրանսիացի ոստիկանները սառնասրտություն ու քաջություն են ցուցաբերել ընդդեմ 150 խիստ գրգռված մարդկանց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում