Ստեփանակերտում հրթիռի հերթական ձայնը լսվել է 08:03-ին. կա երկու վիրավոր. ԱՀ ԱԻՊԾ

«Ժամը 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ:
Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն»,- գրված է հաղորդագրության մեջ:









