Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տիրող իրավիճակը չի հանգուցալուծվում

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տիրող իրավիճակը չի հանգուցալուծվում

Արդեն երրորդ օրն է՝ Երևանի Խորենացի փողոցում գտնվող Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տիրող իրավիճակը չի հանգուցալուծվում: Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել: Ոստիկանությունը շարունակում է հերթապահությունը, միջադեպեր չեն գրանցվել։ Հուլիսի 18-ին, Ազգային անվտանգության ծառայությունը տարածած հաղորդագրությամբ նշում էր, որ կատարված հարձակման հետևանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար: Փոխհրաձգության ժամանակ վիրավորված ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին վիրահատել են: Նա որովայնի շրջանում բեկորային վնասվածք էր ստացել, բեկորը հեռացվել է, այժմ վերականգնողական բուժում է ստանում: Հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանության վրա հարձակման հետևանքով վիրավորված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակը  կայուն ծանր է: Նա մի շարք վիրահատությունների է ենթարկվել հիվանդանոցում: Երեկ կեսգիշերին, ոստիկանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հորդորելով երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում