Ամառային 31-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի 33 մարզիկ

Ամառային 31-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի 33 մարզիկ

Հայտնի են 2016 թվականի օգոստոսի 5-ից 21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացվող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները:

Մեր երկրի պատիվը պաշտպանելու է 33 մարզիկ, ինչպես նաև պահեստային համարվող 2 ծանրորդ: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հանդես են գալու 9 մարզաձևերում՝ հունահռոմեական ըմբշամարտ՝ 4 մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտ՝ 4 մարզիկ, սպորտային մարմնամարզություն՝ 3 մարզիկ, բռնցքամարտ՝ 5 մարզիկ, ատլետիկա՝ 6 մարզիկ, ծանրամարտ՝ 7 մարզիկ, ձյուդո՝ 1 մարզիկ: Մարզիկներից 30-ը Ռիո դե Ժանեյրոյի խաղերին մասնակցում են անձնական ցուցանիշներով ձեռք բերված վարկանիշներով:

ՀՀ օլիմպիական հավաքականի կազմում ընդգրկվել են նաև սպիտակ քարտով հանդես եկող հրաձգություն (1 մարզիկ) և լող (2 մարզիկ) մարզաձևերի ներկայացուցիչներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում