Մեկնարկել է «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր մեգանախագծի հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր մեգանախագծի հայտերի ընդունումը

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկնարկել է «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծի մասնակցության հայտագրումը: Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը www.eurovision.am կայքում հետևյալ հղումով` http://www.eurovision.am/hy/application: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները և ամբողջ աշխարհում բնակվող արմատներով հայ մեր հայրենակիցները, ովքեր 2017 թ. մայիսի 9-ի դրությամբ կլինեն առնվազն 16 տարեկան: Նախագծին կարելի է մասնակցել սոլո, դուետ կամ խմբով, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 հոգուց: Մասնակիցները կարող են ներկայանալ իրենց հոգեհարազատ երգով: 

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու և շուրջ 3 ամիս շարունակ ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի  նախորդ տարիների հայաստանյան ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով և գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձևերը: Հեռուստադիտողներն էլ հնարավորություն կունենան հետևելու այն ընթացքին, որը տանում է «Դեպի եվրատեսիլ»: 

Մրցույթի լավագույն մասնակիցը հնարավորություն կունենա, որպես մրցանակ, ստանալու այն, ինչ բազում արտիստների երազանքն է՝ մասնակցություն եվրոպական ամենաճանաչված երաժշտական մրցույթին՝ «Եվրատեսիլ-2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում: 

Նախագծին մասնակցելն անվճար է:

Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն մինչև օգոստոսի 25-ը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում