Հուլիսի 14-ը Բաստիլի գրավման օրն է

Հուլիսի 14-ը Բաստիլի գրավման օրն է

Ֆրանսիան այսօր նշում է իր ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը: Քաղաքական բռնապետությունը մարմնավորող, ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը 1789 թ. հուլիսի 14-ին գրավեցին Փարիզի ապստամբած բնակիչները: Բաստիլի գրավմամբ սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որը նոր դարաշրջան բացեց ֆրանսիացիների ու համաշխարհային պատմության մեջ: Ավանդաբար ամեն տարի այս օրը Ելիսեյան դաշտերում տեղի է ունենում զորահանդես, զբոսայգիների ու պուրակների մուտքն ազատ է լինում: Երեկոյան Փարիզում և մյուս քաղաքներում տեղի են ունենում պարահանդեսներ, համերգներ, որոնք ավարտվում են շքեղ հրավառությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում