ՇՇողիկ Գալստյան

Ժամը 08:00-ը չլրացած, Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ, ապա հեռացրեց տեղեկատվությունը. ԱՀ ՊՆ

Ժամը  08:00-ը չլրացած, Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ, ապա հեռացրեց տեղեկատվությունը. ԱՀ ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են. «ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որն ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ը չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը:

Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում