ՌՌոզա Խաչատրյան

ԱՀ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները. Արայիկ Հարությունյան

ԱՀ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։
 

«Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին»,- Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում