Սյունիքում վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող մեքենան

Սյունիքում վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող մեքենան

Հուլիսի 6-ին ժամը 10-ի սահմաններում ԳԱԶ 66 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ-ին՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Վիրավորվել է 15 զինծառայող: Կապանի բժշկական կենտրոնից հայտնում են, որ հիվանդանոց տեղափոխված 14 զինծառայողները հետազոտվել են, նրանց վիճակը նորմալ է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում և արդեն դուրս են գրվեն հիվանդանոցից: Դեպքի վայր են ժամանել Պաշտպանության Նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում