ԼԼիլիթ Սեդրակյան

Վլադիմիր Սպիվակովը համերգի հասույթը փոխանցել է Արցախի երեխաներին

Վլադիմիր Սպիվակովը համերգի հասույթը փոխանցել է Արցախի երեխաներին

Ռուս անվանի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակով միացել է Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը՝ իր առաջիկա համերգի հասույթը փոխանցելով հիմնադրամին՝ հաջակցություն Արցախի երեխաների: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի Ֆեյսբուքի էջը:

 

Տեսանյութում մաեստրո Սպիվակովի ելույթից մի հատված է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգից։
 

«Այս խոսքերը, որոնք ես վերցնում եմ հին առակից, կարող են ուղղված լինել Երկրի վրա գտնվող բոլոր հայերին, որոնց ճակատագրերը սփռված են աշխարհով մեկ։ Այս ազգին պատկանող մարդկանցից յուրաքանչյուրը իր սրտում մի կտոր վիշտ ունի, ու այն միշտ կլինի, երկար-երկար դարեր:

 
«Ո՞վ ենք մենք»,- հարցրեց ժողովուրդը իր իմաստունին։ Իմաստունը պատասխանեց. «Դուք աշխարհի լույսն եք, դուք աստղեր եք, մաքրության տաճար եք, ձեզանից յուրաքանչյուրի ներսում Տիեզերքն է»:
 
Ահա ես ճիշտ նույն կերպ եմ մտածում հայ ժողովրդի, ձե՛ր մասին»։
 
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում