Հայ մարզիկները Ալմաթիում ընթացող աշխարհի առաջնությանը հաջող ելույթներ են ունեցել

Հայ մարզիկները Ալմաթիում ընթացող աշխարհի առաջնությանը հաջող ելույթներ են ունեցել

Ալմաթիում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական օրվա ընթացքում մեդալների հավաքածու են խաղարկել մինչև 105 կգ քաշային ծանրորդները: Չափազանց հետաքրքիր պայքարում աշխարհի ռեկորդները թարմացվել են 4 անգամ:

Առաջին ռեկորդը սահմանել է Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: 17-ամյա դյուցազնը պոկել է 183 կգ-անոց ծանրաձողն ու 1 կիլոգրամով թարմացրել իրեն պատկանող պատանիների աշխարհի ռեկորդը:

Երկամարտի  396 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը գրավել է 7-րդ տեղը: Հրում վարժությունում ուզբեկ Ռուսլան Նուրուդինովը 1 կգ-ով ավելացրել է Ռուսաստանը ներկայացնող Դավիդ Բեջանյանի աշխարհի ռեկորդը: Բեջանյանը ընդամենը 2 րոպե հետո բարձրացրել է 240 կգ՝ իրեն վերադարձնելով բարձրագույն ցուցանիշը:

Պայքարի վերջնակետը դրել է Ղազախստանը ներկայացնող Իլյա Իլյինը: Հրում վարժության աշխարհի նոր ռեկորդը 242 կգ է: Օլիմպիական կրկնակի չեմպիոն Իլյա Իլյինը երկամարտի 432 կգ արդյունքով հռչակվել է աշխարհի չեմպիոն: Նույն արդյունքով, սակայն Իլյինից 430 գրամ ծանր Նուրուդինովը գրավել է երկրորդ տեղը:

Մեր հայրենակից Դավիթ Բեջանյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին: Առաջնության վերջին օրը՝ նոյեմբերի 16-ին, հարթակ դուրս կգան Հռիփսիմե Խուրշուդյանը, Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Առաջին ալիքը նրանց ելույթները ուղիղ հեռարձակմամբ կներկայացնի նոյեմբերի 16-ին,  ժամը 12:00-ին և 15:00-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում