ՆՆարե Ոսկանյան

Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին․ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին․ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների՝ հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ: Այդ մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

 

Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

 

Ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), ինչը, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին, ովքեր շուրջօրյա ծառայություն են իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում:

 

Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում