Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը բացատրել է իր հայտարարությունը, որով նախատեսվում է կրճատել Եվրոպա-2020-ի առաջնության խաղերը հյուընկալող պետությունների թիվը: Չի բացառվում, որ կրճատվածների ցուցակում հայտնվեն Բաքուն և Սանկտ -Պետերբուրգը:
«Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք մրցույթն անցկացնել ոչ թե 11 երկրներում, այլ ութ, հինգ կամ նույնիսկ մեկում», ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահը: Նա նաև ասել է, որ դեռ վաղ է կանխատեսել հանդիսատեսի թիվը և ընդհանրապես երկրպագուները ներկա կլինեն խաղերին թե ոչ:
Հիշեցնենք, որ Եվրոպա-2020-ը պետք է անցկացվեր 2020-ի ամռանը 11 երկրների 12 մարզադաշտերում, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը տեղափոխվեց 2021-ի ամառ:










