Առաջին ալիքը կհեռարձակի բասկետբոլի Հայաստանի հավաքականի հանդիպումները

Առաջին ալիքը կհեռարձակի բասկետբոլի Հայաստանի հավաքականի հանդիպումները

Հունիսի 28-ին Մոլդովայում մեկնարկում է տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ձեռք է բերել խաղերը հեռարձակելու իրավունք, և հայ մարզասերները հնարավորություն կունենան ուղիղ եթերում դիտելու Հայաստանի ընտրանու մասնակցությամբ խաղերը:

Հայաստանի հավաքականն ընդգրկված է B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոլդովայի, Անդորայի և Ուելսի հավաքականների հետ:

հունիսի 28 

19:15 Մոլդովա-Հայաստան

հունիսի 29

14:45 Անդորա-Հայաստան

հունիսի 30 

14:45 Հայաստան-Ուելս

Առաջին ալիքը կհեռարձակի նաև առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը, եթե Հայաստանի հավաքականը դուրս գա վերոնշյալ փուլեր: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում