ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանի ազգային հավաքականն այցելել է Տալլինի հայկական եկեղեցի

Հայաստանի ազգային հավաքականն այցելել է Տալլինի հայկական եկեղեցի

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հայկական եկեղեցի: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։

Այստեղ նրանց դիմավորել են Տալլինի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Տալլինի «Արարատ» հայկական ակումբի պատանի ֆուտբոլիստները: Եկեղեցում մոմ վառելուց հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստները լուսանկարվել են հայկական խաչքարի մոտ:

«Արարատ» ակումբի պատանի ֆուտբոլիստները ակումբային շարֆեր նվիրեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:

         

Բաժիններ

Դիտումներ