Դիլիջանի դպրոցի ներկայացուցիչները ներկայացրել են ընդունելության կարգը

Դիլիջանի դպրոցի ներկայացուցիչները ներկայացրել են ընդունելության կարգը

Դիլիջանի միջազգային դպրոցի պատասխանատուները ներկայացրել են ընդունելության կարգը: Այստեղ սովորելու համար կարևոր նախապայման է բարձր առաջադիմությունը: Անգլերենի իմացությունը կամ այն սովորելու մեծ ձգտումը մեծ դեր կխաղան աշակերտների ընտրության հարցում:

Դիլիջանի քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆուդի խոսքով՝  դպրոցում ուսանող շատ երեխաներ արդեն կամովին ընտրել և սովորում են հայերեն, նրանցից շատերը կարողանում են խանութներում առևտուր անել:

Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ ինչպես նախորդ տարի, 2015-ին նույնպես ընդունելությունը կիրականացվի մի քանի փուլով, և դիմորդները հնարավորություն կունենան   մասնակցելու ընդունելությանը անկախ սոցիալական վիճակից:

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում Հայաստանի ազգային կոմիտեն և Դիլիջանի քոլեջը կկազմակերպեն բաց դռների օր: Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը  դեկտեմբերի 11-ն է:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում