ՆՆարե Ոսկանյան

Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հարվածների են ենթարկվում հիմնականում 4 հրթիռային միջոցներից․ Հովհաննիսյան

Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հարվածների են ենթարկվում հիմնականում 4 հրթիռային միջոցներից․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե կա՞ն արդյոք տվյալներ` ի՞նչ հրթիռով են հարվածել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, և արդյոք կա՞ տվյալ, որ դա կարող է հասցված լինել F16-ի միջոցով, ասաց, որ կոնկրետ այդ պահին նման տեղեկատվություն չունի օդային նման հարձակման վերաբերյալ։ Շեշտեց՝ դա լրացուցիչ հետաքննություն է պահանջում։

«Հիմնականում Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հարվածների են ենթարկվում հրթիռային տարբեր միջոցներից։ Դրանք հիմնականում 4 միջոցներ են՝ ավելի շատ համազարկային կայանքներ՝ «Սմերչ», «Կասիրգա» «Պոլոնեզ», «Լառ-160», և երբեմն, ենթադրում եմ՝ Շուշիի դեպքում չի կիրառվել այդ զինատեսակը,  իսրայելական բալիստիկ հրթիռ LORA։ Դրանք հիմնական հեռահար միջոցներն են, որոնց օգտակարությունը օգտագործվում է որպես լրացուցիչ գործոն այս  հեռահարությունը՝ նման քաղաքների և ենթակառուցվածքների  հրթիռահարելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում