91 տարեկանում կյանքից հեռացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Օֆելյա Համբարձումյանը

91 տարեկանում կյանքից հեռացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Օֆելյա Համբարձումյանը

Օֆելյա Կարապետի Համբարձումյանը ծնվել է 1925 թ. հունվարի 9-ին, Երևանում: 

Երգչուհին սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել ռադոյի ժողովրդական նվագարանների անսամբլ: Նա միշտ հավատարիմ մնաց հայ աշուղական, ժողովրդական երգարվեստին, նպաստեց կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ 1944 թվականից հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։

1959 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2011-ին՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում