Արտակարգ պատահար Տավուշի մարզում

Արտակարգ պատահար Տավուշի մարզում

Իջևանի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը է փլուզվել, ինչի հետևանքով քաղաքացին ընկել է Աղստև գետը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Առաջին լրատվականին» հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին, փլուզվել են «Քարավարտ» ընկերության ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի կողային և դիմային պատվարները: Որոնողական աշխատանքների շնորհիվ առավոտյան միայն փրկարարներին հաջողվել է գետից դուրս բերել 47-ամյա տղամարդու դին: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարուցվել է քրեական գործ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում