ՆՆարե Ոսկանյան

Եթե ՊԲ-ն ցանկություն ունենար հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, անվրեպ կխոցեր․ Վահրամ Պողոսյան

Եթե ՊԲ-ն ցանկություն ունենար հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, անվրեպ կխոցեր․ Վահրամ Պողոսյան

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը անդրադարձել է Բաքու-Ջեյհան նավթամուղին իբր հարվածելու մասին ադրբեջանական կողմի պնդումներին:

 
«Եթե Պաշտպանության բանակը ցանկություն ունենար հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, անվրեպ կխոցեր։ Նման նպատակ չունենք, մեզ այն սարքին է պետք )
 

Իսկ իրականում դա պրիմիտիվ սուտ է, որով ազիկները փորձում են շարժել նավթամուղի ծրագրում ներդրում կատարած միջազգային խոշոր կազմակերպությունների վրդովմունքը՝ չհասկանալով, որ այդ կառույցներն ավելի հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունեն։ Չնայած՝ դրանց խելք որտեղի՞ց, որ մի հատ էլ խելոք սուտ հնարեն»,- հայտարարել է նա։

 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմի հայտարարությունը հերքել էր նաև ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում