Դժբախտ դեպք՝ ջրհեղեղի և ուժեղ քամու հետևանքով

Դժբախտ դեպք՝ ջրհեղեղի և ուժեղ քամու հետևանքով

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հունիսի 8-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի և ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Ղազարյանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են Վ. Ղրմաջյանի և Ա. Ղազարյանի մարմինները:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում