Հանրային հեռուստաընկերությունը՝ «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող

Հանրային հեռուստաընկերությունը՝ «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող

Ընդամենը մի քանի րոպեից կմեկնարկի հին մայրցամաքի ամենահեղինակավոր մրցաշարը՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայ ֆուտբոլասերները խաղերին կարող են հետևել Առաջին ալիքի եթերում: «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը ֆուտբոլասերներին հնարավորություն կընձեռի հետևելու Եվրոպայի առաջնության բոլոր 51 հանդիպումներին:

Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձության հանդիպումները կմեկնաբանեն Առաջին ալիքի մեկնաբաններ Կարեն Գիլոյանը, Սլավա Սարգսյանը, Ռոբերտ Գասպարյանը, ինչպես նաև մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանը, Խաչիկ Չախոյանը, Վահան Ղարիբյանը և Սուրեն Բաղդասարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Ֆրանսիական մարզադաշտերը կհյուրընկալեն 24 հավաքականի: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում