ՆՆարե Ոսկանյան

Տավուշի մարզի սահմանամերձ դպրոցներն այժմ ուսուցումը շարունակում են հեռավար եղանակով. Չոբանյան

Տավուշի մարզի սահմանամերձ դպրոցներն այժմ ուսուցումը շարունակում են հեռավար եղանակով. Չոբանյան

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որում կարևորել է կրթական գործընթացը:

 
«Սիրելի՛ տավուշցիներ, մեր պետության համար այս պատասխանատու և կարևոր պահին մենք բոլորս պետք է մեր տեղում շարունակենք լավագույնս կատարել մեր աշխատանքը: Տավուշի մարզի սահմանամերձ դպրոցներն այժմ ուսուցումը շարունակում են հեռավար եղանակով:

 

Խնդրում եմ՝ կրթական պրոցեսին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ` բացառելով անգամ մեկ դասաժամի չեղարկում: Միայն կրթության միջոցով մենք կկարողանանք կառուցել հզոր և անպարտելի երկիր, որի համար այս պահին մեր հերոսները կռվում են սահմանին: Այնպես որ, լինենք մեր բանակի ու պետության կողքին` սա մեր կարևորագույն պարտքն ու պարտականությունն է»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում