ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 01․10․2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 01․10․2020

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի դեպքերի քրոնիկոնը:

ՀՀ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԽՈՑՎԵԼ Է 7 ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ. ՊՆ ԽՈՍՆԱԿ

ՀՀ օդային տարածքում օրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու

ՉՈՐՐՈՐԴ ԱԹՍ-Ն ԷԼ ՈՉՆՉԱՑՎԵՑ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 

Չորրորդն էլ ոչնչացվեց: Հանդարտ, վստահ և դուխով: Հաղթելու ենք: Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: /00:05/հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը/

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔ Է ԽՈՑՎԵԼ. ՀՀ ՊՆ ԽՈՍՆԱԿ 

ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱԹՍ-ԻՑ ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿԵԼ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎՐԱ. ԿԱ ԶՈՀ

«ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն»,- գրել է Շուշան Ստեփանյանը:

11 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁ Է ՍՊԱՆՎԵԼ, 60-ԻՑ ԱՎԵԼԻՆ՝ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ 

«Այս պահին 11 քաղաքացիական անձ է սպանվել, 60-ից ավելին՝ վիրավորվել: Նրանցից 42-ը, մեր արձանագրմամբ՝ լրջորեն են վիրավորվել»,- ասել է Բեգլարյանը:

ԶՈՀՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ 4 ԱՆՁ. ԱՀ ՄԻՊ

«Կարող ենք միանշանակ ասել, որ քաղաքացիական օբյեկտներին հարվածելու  դիտավորություն է եղել: Դրա հետևանքով 4 քաղաքացիական անձ զոհվել է, 11 քաղաքացիական անձ վիրավորել, որոնց մեջ նաև լրագրողներ են եղել, ներառյալ՝ երկու ֆրանսիացի լրագրող»,- հայտարարել է ԱՀ ՄԻՊ-ը: 

ՊԲ ՈՉՆՉԱՑՐԱԾ ԹՇՆԱՄԱԿԱՆ 3 ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻՑ  1-ի ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱԴՐԵՐԸ 

Տեսանյութ

ՊԲ ՀՕՊ-Ը ԽՈՑԵԼ է ՍՈՒ-25 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ 

Ըստ նախնական տվյալների՝ այսօր ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված ինքնաթիռները եղել են Սու-25, իսկ ուղղաթիռները՝ Մի-24 տիպի:

ՉՀԱՍՑՐԻ ԳՐԵՄ 2, ԴԱՌԱՎ 3 ԻՆՔՆԱԹԻՌ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ Ֆեյսբուքում գրառում կատարեց՝ հայտնելով, որ դեռ չհասցրեց գրել 2, արդեն հակառակորդի 3 ինքնաթիռ է հաջողվել խոցել:

 2 ԻՆՔՆԱԹԻՌ, 2 ՈՒՂՂԱԹԻՌ, 6 ԱԹՍ՝ ՄԻ ԿԵՍՕՐՈՒՄ․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«2 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 6 ԱԹՍ՝ մի կեսօրում»,- ասված է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի վերջին գրառման մեջ։ /Ժ.03:47/

ՀԱԴՐՈՒԹԻՆ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ ՀՐԵՏԱՆԻՈՎ․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։ Հադրութին հարվածեցին հրետանիով»,- ասված է Արծրուն Հովհաննիսյանի նոր գրառման մեջ։ / Ժ.14:02/

ՎԻՐԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ 

Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր: Մարտունիում վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԲՈԼՈՐ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԱՎԱՐՏՎԵԼ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը՝ անկախ իրենց չափերից և մարտավարությունից, կրել են անհաջողություն։ Հայկական զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, զոհերը գնահատվում են 350-360 զինծառայող, վիրավորները՝ մոտ 600, խոցվել են 3 ուղղաթիռ, ներառյալ՝ վերջին նշվածը, որն ընկել է Իրանի տարածքում, մոտ 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան և 6 ԱԹՍ, որից 2-3-ը՝ կեսգիշերի սահմաններում»,-ասաց Հովհաննիսյանը:

ՄԵԿ ՕՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ 130 ԶԻՆՎՈՐ Է ԿՈՐՑՐԵԼ, 3 ՏՕՍ, 11 ԱԹՍ, 29 ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ. ՍԱՐՈՒՄՅԱՆ

«Այս պահին ևս իրավիճակը հարաբերական կայուն է, սակայն լարված: Հակառակորդի երեկվա կորուստները կազմել է 130 մարդկային կորուստ, 260 վիրավոր»,- առավոտյան ասուլիսի ընթացում հայտնել է Սարումյանը:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՆԵՐԱՐԿԻՉՆԵՐ

«Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում արդեն թմրեցված վիճակում, ինչը ռազմական հանցագործություն է». ԱՀ նախագահի խոսնակ

ԳԻՇԵՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՑԱԽԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ՊԲ 

Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

ՆՈՐԻՑ ԱԹՍ ԶԳԵՏՆԵՑԻՆՔ. ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հոկտեմբերի 1-ին ժամը 00:50 հայտնել է, որ հակառակորդի հերթական ԱԹՍ-ն է խոցվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում