ՌՌոզա Խաչատրյան

Եթե կամավորների կարիք լինի, ես պատրաստ եմ մեկնել առաջնագիծ․ «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստ Մալյակա

Եթե կամավորների կարիք լինի, ես պատրաստ եմ մեկնել առաջնագիծ․ «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստ Մալյակա

Վերջերս «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբ տեղափոխված ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» սան Դմիտրի Մալյական ռուսական Sport24-ի հետ զրույցում խոսել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մասին: Նա պատմել է, թե ինչ իրավիճակ է տիրում թիկունքում, ու ինչպես են հայերը օգնում առաջնագծում գտնվող մարդկանց: 

«Ես հիմա Երևանում եմ: Պետք է մեկնեի Արցախ ու սկսեի մարզումները «Լեռնային Արցախի» կազմում, սակայն վնասվածք ստացա: Այդ պատճառով հիմա վերականգնվում եմ Երևանում: Ինչպիսին է մթնոլո՞րտը: Հիմա երկիրը դարձյալ ոտքի է կանգնել: Հայաստանում յուրաքանչյուր ոք իր ձևով օգնում է հայրենիքին: Ես կնոջս հետ զբաղվում եմ հումանիտար օգնությամբ կարիքավոր մարդկանց (Մալյակայի կինը հայ է. խմբ.):

Երկրում կան փախստականներ, որոնք գալիս են Հայաստանի տարբեր քաղաքներից: Բոլորը, ինչպես երբեք, օգնում են մարդկանց: Ոմանք քաղցր ապրանքներ են գնում երեխաների ու կանանց համար, ոմանք ապրանք են ուղարկում զինվորականների համար»,- ասել է Մալյական:

Մալյական հայտնել է, որ ցանկանում է մնալ ու ապրել Հայաստանում և հանուն դրա պատրաստ է առաջնագիծ մեկնել.

«Ես բազմաթիվ հարազատներ ունեմ, որոնք կամավորագրվել են: Ես ուզում եմ ապրել այս երկրում: Նախատեսել եմ մնալ Հայաստանում: Հիմա սա իմ տունն է: Հիմա կռիվ տանում են կամավորներին, որոնք փորձ ունեն, կամ էլ նախկինում ծառայածներին: Եթե իրավիճակը շաբաթվա ընթացքում մնա նույնը, ու կամավորների կարիք լինի, ես պատրաստ եմ մեկնել առաջնագիծ: Ես ռուսական անձնագիր ունեմ, բայց զինվորական գրքույկ չունեմ, սակայն ուզում եմ կամավոր դառնալ: Գուցե ես ռազմական գործողություններին ուղիղ մասնակից չլինեմ, բայց ես ուզում եմ առաջնագծին օգնել ինչ-որ բանով: Ես պետք է ունենամ իմ ներդրումը, չեմ կարող անտարբեր լինել: Այն, ինչ այստեղ կատարվում է, վերաբերում է նաև ինձ: Այստեղ մեծանում է իմ երեխան, ու ես չեմ ուզում, որ պատերազմը վնասի իմ տանն ու ընտանիքին»,- ասել է Մալյական:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում