ՄՄարիամ Մխիթարյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները կորոնավիրուսի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները կորոնավիրուսի վերաբերյալ

Արդեն 202 օրն է, ինչ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի բռնկումը հայտարարեց համաճարակ, գրում է Euronews-ը:

Ըստ Worldometers-ի՝ մահացու վիրուսը շարունակում է իր արշավը երկրագնդի վրա. աշխարհում մահացել է ավելի քան մեկ միլիոն մարդ, վարակակիրների թիվը 33,311,425 է, առողջացել է 24 միլիոնից ավելի մարդ:

Համաճարակի սկզբից ի վեր ամենաշատ զոհերը հաստատվել են Միացյալ Նահանգներում՝ 209 453 մահվան դեպք, երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 141,776, երրորդում Հնդկաստանը՝ 95,574 մահերով:  Եվրոպական չորս պետություն՝ Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան, ամենաշատ տուժած երկրների տասնյակում են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի շատ վարակվածության ու զոհերի մասին է զգուշացնում հոկտեմբերին ու նոյեմբերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում